Arm CrossWorld․ երբ ճանապարհորդությունը դառնում է մշակույթների միջև կամուրջ
Յուրաքանչյուր մեծ պատմություն սկսվում է երազանքից։ Arm CrossWorld-ի պատմությունը նույնպես սկսվել է մի գաղափարից, որը տարիների ընթացքում վերածվել է առաքելության՝ մարդկանց, մշակույթների և երկրների միջև կամուրջներ կառուցելու առաքելության։
2021 թվականին հիմնադրված Arm CrossWorld-ը ստեղծվել է «Բացահայտիր աշխարհը մեր բանալիով» կարգախոսով։ Սակայն այդ բանալին պարզապես խորհրդանիշ չէ։ Այն ընկերության արժեքների, գիտելիքի, փորձի և ճանապարհորդության հանդեպ վերաբերմունքի արտահայտությունն է։
Երկու մշակույթների հանդիպում մեկ գաղափարի շուրջ
Arm CrossWorld-ի տարբերանշանն առաջին հայացքից պատմում է ընկերության մասին։ Այն միավորում է հայկական հավերժության խորհրդանիշը և հին եգիպտական կյանքի բանալին՝ Ankh-ը։
Այս համադրությունը պատահական չէ։
Ընկերության հիմնադիր Լիլիթ Բաբայանի կյանքի և մասնագիտական ճանապարհի կարևոր հատվածը կապված է Եգիպտոսի հետ։ Ուսանողական տարիներին այնտեղ ձևավորվեց մի երազանք՝ նպաստել Հայաստանի և Եգիպտոսի միջև մշակութային ու զբոսաշրջային կապերի զարգացմանը, օգնել մարդկանց ճանաչել միմյանց և բացահայտել աշխարհը նոր տեսանկյունից։
Այսօր այդ գաղափարը դարձել է Arm CrossWorld-ի գործունեության հիմքն ու ռազմավարությունը։
Եգիպտոս, որը բացահայտվում է այլ կերպ
Շատերի համար Եգիպտոսը ծովափնյա հանգստի ուղղություն է։ Սակայն Arm CrossWorld-ի համար այն շատ ավելին է։
Այն հազարամյակների պատմություն է, քաղաքակրթության օրրան, մշակույթների խաչմերուկ և անսահման հնարավորությունների երկիր։
Հենց այդ պատճառով ընկերությունը ձգտում է, որ իր զբոսաշրջիկները տեսնեն Եգիպտոսի իրական դեմքը՝ համադրելով հանգիստը պատմամշակութային բացահայտումների հետ։ Յուրաքանչյուր ծրագիր հարստացվում է տարիների ընթացքում կուտակված փորձով, անձնական ուսումնասիրություններով և բացառիկ գաղափարներով, որոնք ճանապարհորդությունը վերածում են իսկական փորձառության։
Սա այն մոտեցումն է, որը Arm CrossWorld-ին առանձնացնում է սովորական տուրիստական ծառայություններից։
Աշխարհը մեկ հարթակում
Թեև Եգիպտոսն ու Մերձավոր Արևելքի երկրներն առանձնահատուկ տեղ ունեն ընկերության գործունեության մեջ, Arm CrossWorld-ը կազմակերպում է ճանապարհորդություններ նաև աշխարհի տարբեր ուղղություններով՝ առաջարկելով զբոսաշրջային ծառայությունների ամբողջական փաթեթ։
Ընկերության ծառայությունները ներառում են․
- Ներգնա, արտագնա և ներքին զբոսաշրջություն
- Բժշկական և առողջարանային զբոսաշրջություն
- MICE տուրիզմ
- Էնոտուրիզմ, Գինու տուրեր
- Ավիատոմսերի ամրագրում և վաճառք
- Հյուրանոցների ամրագրում
- Վիզաների ձևակերպման աջակցություն (ներառյալ ՀՀ մուտքի արտոնագրեր)
- Ճանապարհորդական ապահովագրություն
- Անհատական և խմբային տրանսֆերներ
- Ամբողջական տուրփաթեթների կազմակերպում
Այս ամենը թույլ է տալիս հաճախորդին մեկ վայրում ստանալ իր ճանապարհորդության կազմակերպման ամբողջական լուծումը։
Գիտելիք, փորձ և պատասխանատվություն
Arm CrossWorld-ի թիմը համոզված է, որ լավ ճանապարհորդությունն սկսվում է ճիշտ խորհրդատվությունից։
Հենց այդ պատճառով յուրաքանչյուր ուղղություն մանրամասն ուսումնասիրվում է, յուրաքանչյուր առաջարկ մշակվում է անհատական մոտեցմամբ, իսկ յուրաքանչյուր ճանապարհորդություն նախագծվում է հաճախորդի հետաքրքրություններին, նպատակներին և ակնկալիքներին համապատասխան։
Ընկերության մրցակցային առավելություններից են՝
- Խորը մասնագիտական գիտելիքներ զբոսաշրջային ուղղությունների վերաբերյալ (Intelligent Knowledge of Product)
- Ավելի քան 20 տարվա համապարփակ ոլորտային փորձ
- Նախապես փորձարկված և բացառիկ փորձառություններ
- Բարձրակարգ սպասարկման մշակույթ
- Անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին
Այստեղ կարևոր չէ պարզապես տուր վաճառելը։ Կարևոր է ստեղծել հիշողություններ, որոնք կմնան մարդկանց հետ տարիներ շարունակ։
Երբ հաճախորդը դառնում է ընկեր
Arm CrossWorld-ում վստահ են, որ իրենց աշխատանքի լավագույն գնահատականը ոչ թե գովազդն է, այլ վերադարձող հաճախորդը։
Տարիների ընթացքում բազմաթիվ ճանապարհորդներ դարձել են ընկերության մշտական գործընկերները՝ կրկին ու կրկին վստահելով իրենց հաջորդ ուղևորությունների կազմակերպումը։
Այդ վստահությունը ձևավորվում է ազնվության, պատասխանատվության, մշտական աջակցության և հոգատարության շնորհիվ, որոնք ընկերության աշխատանքի հիմնական արժեքներից են։
Տեսնել հաճախորդների կարծիքները
Երազանքներից մինչև իրականություն
Լիլիթ Բաբայանի խոսքով՝ մարդիկ երբեք չպետք է դադարեն պայքարել իրենց նպատակների համար։
Երբ տարիներ առաջ նա ուսանող էր Եգիպտոսում, Հայաստանի և Եգիպտոսի միջև զբոսաշրջային կապերն այսօր եղած մակարդակին չէին հասել։ Սակայն ժամանակի ընթացքում այդ հարաբերություններն ամրապնդվեցին, բացվեցին նոր հնարավորություններ, իրականացվեցին ուղիղ չվերթներ, իսկ երկու ժողովուրդներն ավելի մոտեցան՝ ակտիվացնելով կապերը համագործակցության տարբեր ոլորտներում և նոր շունչ հաղորդեցին հայ-եգիպտական դարավոր հարաբերություններին։
Arm CrossWorld-ը ծնվել է հենց այդ գաղափարից՝ մարդկանց, մշակույթների և երկրների միջև կամուրջներ կառուցելու գաղափարից։
Եվ այսօր այդ առաքելությունն ու ռազմավարությունը շարունակում են մնալ ընկերության գործունեության հիմքում։
Բացահայտեք աշխարհը FlyFrom-ի միջոցով
Եթե ցանկանում եք, որ Ձեր հաջորդ ճանապարհորդությունը լինի ոչ միայն հանգիստ, այլև արժեքավոր փորձառություն, Arm CrossWorld-ը պատրաստ է դառնալ Ձեր վստահելի ուղեկիցը։
Գտեք Arm CrossWorld-ը FlyFrom հարթակում և բացահայտեք աշխարհը գիտելիքով, վստահությամբ և ճիշտ ԲԱՆԱԼԻՈՎ։