Վերադառնալ բլոգին
🎙️ Team Travel․ երբ ազնվությունը դառնում է բրենդ

🎙️ Team Travel․ երբ ազնվությունը դառնում է բրենդ

Admin User
180 դիտում

Այս հարցազրույցում զրուցել ենք Team Travel-ի ղեկավար Քանաքարա Գաբրիելյանի հետ՝ այն մասին, թե ինչպես սկսվեց նրանց ճանապարհը տուրիզմում, ինչպիսի անսպասելի իրավիճակների են հանդիպել և ինչով են ուզում տարբերվել ոլորտում։

– Ինչպե՞ս սկսվեց Ձեր զբոսաշրջային գործակալության գործունեությունը։ Ի՞նչն էր ձեզ ոգեշնչում մտնել տուրիզմի ոլորտ։

– Սկսվեց իմ սիրուց դեպի ճամփորդությունը․ սկզբում՝ հենց ինձ համար, որպեսզի կարողանամ մատչելի ճամփորդել, հետո դա աստիճանաբար վերածվեց բիզնեսի։

– Հիշու՞մ եք ձեր առաջին հաճախորդին և ինչպես անցավ այդ փորձը։

- Թիմը դեռ նոր է տուրիզմի ոլորտում, սակայն առաջին քայլերն արդեն հստակ են հիշվում։ Առաջին հաճախորդի հետ փորձը անցել է վստահ ու դրական, և հենց այդ պահին պարզ է դարձել, որ ընտրված ուղին ճիշտ է։

– Պատմեք ձեր գործունեության որևէ զվարճալի կամ անսպասելի պատմություն։

Team Travel-ի գործունեության ընթացքում եղել են նաև զվարճալի ու անսպասելի պահեր։ Մի անգամ, բանկում պայմանագիր կնքելիս, անհրաժեշտ տվյալների փոխարեն թիմը սկսել է չափից ավելի մանրամասն պատմել իր կյանքի ու գործունեության մասին։ Ավելի ուշ պարզվել է, որ այդ անկեղծությունը պարզապես ավելորդ էր։ Այդ պատմությունը մինչ օրս հիշվում է ժպիտով՝ որպես օրինակ, թե որքան ազնիվ մոտեցում են ունեցել սկզբից ի վեր։

– Ո՞րն է ամենաանսովոր կամ տարօրինակ հարցումը, որ երբևէ ստացել եք ճանապարհորդից։

–Անսովոր հարցումները նույնպես Team Travel-ի առօրյայի մի մասն են։ Ամենահիշարժաններից մեկը եղել է վեց հոգու համար ճամփորդություն կազմակերպելու խնդրանքը՝ ընդամենը 300.000 դրամ բյուջեով։ Թեև նման հարցումները երբեմն ծիծաղ են առաջացնում, թիմը միշտ փորձում է հնարավոր լուծումներ գտնել։

– Ինչպե՞ս կբնութագրեք ձեր գործակալությունը երեք բառով։

– Ազնիվ, պատասխանատու, պարզ։ Հաճախորդների համար ամենակարևորը շուտ արձագանքելն ու բարեհամբյուր վերաբերմունքն է, և հենց դա են նրանք ամենաշատը գնահատում համագործակցության ընթացքում։

– Ի՞նչն են ձեր հաճախորդները ամենաշատը գնահատում ձեզ հետ աշխատելիս։

– Շուտ պատասխանն ու բարեհամբյուր վերաբերմունքը։

– Ի՞նչ կանխատեսումներ ունեք գալիք 2026 թվականի համար, ո՞ր ուղղությունները կդառնան թրենդային։

– Եվրոպան սկսել է թափ առնել՝ ի տարբերություն էկզոտիկայի։

– Որո՞նք են այն ուղղությունները, որոնք ձեր կարծիքով արժանի են ավելի մեծ ուշադրության։

– Փոքրիկ, թաքնված երկրները, որոնց մասին քչերը գիտեն։

– Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով առաջին անգամ է ճանապարհորդություն պլանավորում։

Առաջին անգամ ճամփորդություն պլանավորողներին Team Travel-ը խորհուրդ է տալիս դեռ առաջին ուղևորության ընթացքում մտածել հաջորդի մասին։ Ճամփորդությունը մեկանգամյա փորձ չէ, այլ շարունակվող զգացողություն։

– Եթե հնարավորություն ունենայիք զբոսաշրջության ոլորտում մեկ բան փոխելու, ի՞նչը կփոխեիք։

Եթե հնարավորություն ունենային ինչ-որ բան փոխելու ոլորտում, թիմը կփոխեր անպատասխանատու մոտեցումն ու գների շուրջ անառողջ մրցակցությունը, երբ ամեն ինչ սահմանափակվում է «մեկը մյուսից մի փոքր էժան» լինելու մեջ։

– Առաջիկայում ի՞նչ նորությունների սպասեն հաճախորդները Ձեր ընկերությունից։

Առաջիկայում Team Travel-ի հաճախորդները կարող են սպասել առավել հարմարեցված սպասարկման։ Եթե հաճախորդին հարմար չէ այցելել գրասենյակ, թիմը պատրաստ է մոտենալ իրեն հարմար ժամին ու վայրում՝ լինի դա տունը, օֆիսը կամ աշխատավայրը։